«Արսենալը» Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի խաղում ջախջախեց «Նյուքասլին» 4։0 հաշվով:
Անցյալ տարվա ապրիլից ի վեր առաջին անգամ «զինագործների» կիսապաշտպան Մեսութ Օզիլը գոլ խփեց: Մինչ այդ գոլը նախորդել է 35 փոխանցում: Նշենք, որ լոնդոնցիների բոլոր ֆուտբոլիստները մասնակցեցին այս գոլին:
Սա լավագույն արդյունքն է Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում գոլից առաջ փոխանցումների քանակով: Նախորդ լավագույն արդյունքը 25 փոխանցում էր:
35 — There were 35 passes in the build-up for Mesut Özil's goal vs Newcastle, making it 10 passes longer than any goal scored in the Premier League this season, with all 11 @Arsenal players involved at least once. Mikel. pic.twitter.com/9p2I09HMJP
— OptaJoe (@OptaJoe) February 16, 2020