Անգլիական «Տոտենհեմի» կիսապաշտպան Էրիկ Դայերը ամռանը կլքի լոնդոնյան ակումբը, տեղեկացնում է Daily Mail-ը:
Հաղորդվում է, որ Դայերը ցանկացել է իր տեղը ունենալ թիմի հիմնական կազմում, բայց Ժոզե Մոուրինյուն պատրաստ չէ այդքան խաղաժամանակ տրամադրել անգլիացուն:
Ակումբը պատրաստվում է տրանսֆերի հանել 26-ամյա ֆուտբոլիստին:
Հիշեցնենք, որ Դայերը պորտուգալական «Սպորտինգի» սան է և 2014-ին է տեղափոխվել «Տոտենհեմ»: Այս մրցաշրջանում Դայերը մասնակցել է 21 հանդիպման և դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ: