Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ կիրառված պատժամիջոցների մասին, որի համաձայն ակումբը զրկվել է ՉԼ-ի գալիք երկու մրցաշրջաններում մասնակցության իրավունքից, ինչպես նաև հնարավոր է զրկվի ԱՊԼ-ի 2012 և 2014 թվականների չեմպիոնություններից։
«Այն մարդիկ, ովքեր փորձում են շրջանցել օրենքն ու բռնվում են, պետք է պատժվեն, եթե դա միտումնավոր են արել։ Սպորտում պետք է հաղթել օրենքի շրջանակում։ Դրանում է սպորտի էությունը։
Եթե դու մասնակցում ես մրցաշարերի, ուրեմն պարտավոր ես հարգել օրենքները»,-Վենգերի խոսքերն է մեջբերում Fourfourtwo-ն։
Հիշեցնենք, որ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ չնայած պատժամիջոցներին՝ նա չի պատրաստվում լքել Մանչեսթերը։