«Ռոման» կարող է կորցնել պաշտպան Քրիս Սմոլինգին, եթե ակումբը չմասնակցի հաջորդ Չեմպիոնների լիգայի խաղարկությանը: Այժմ ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է գալիս հռոմեական ակումբում:
«Ռոման» ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդից» պաշտպանի ամբողջական տրանսֆերը, բայց ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը, ինչպես նաև նրա աշխատավարձը կարող է ակումբին արժենալ 40 միլիոն եվրո, և այդ գումարը, կարծես թե, շատ բարձր է հռոմեացիների համար, հայտնում է Corriere dello Sport-ը:
Հատկանշական է, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի մի քանի ակումբները ևս հավակնում են ֆուտբոլիստին: Մասնավորապես, հաղորդվում էր հետաքրքրությունը «Էվերթոնի» կողմից: