Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում ոչ-ոքի՝ 2-2 հաշվով ավարտեց տնային հանդիպումը «Սելտայի» հետ։
Ինչպես գրում է Marca-ն, սա «արքայական» ակումբի արդեն վեցերորդ ձախողումն էր սեփական հարկի տակ ընթացիկ մրցաշրջանի ընթացքում։ «Ռեալը» Պրիմերայում միավորներ է կոցրել նաև «Աթլետիկի», «Բետիսի» և «Վալյադոլիդի» դեմ խաղերում։
Չեմպիոնների լիգայում «Ռեալը» տնային խաղերից երկուսում ոչ-ոքի արդյունք է գրանցել ՊՍԺ-ի ու «Բրյուգեի» դեմ։ Զինեդին Զիդանի թիմը գավաթի խաղարկությունից դուրս մնաց՝ պարտվելով հենց «Սանտիագո Բեռնաբեուում» «Ռեալ Սոսիեդադին»։
Այս ամենը, իհարկե, չի կարող չմտահոգել Զինեդին Զիդանին, քանի որ գալիք երկու շաբաթների ընթացքում «Ռեալը» երկու անչափ կարևոր հանդիպումներ ունի սեփական դաշտում։ Փետրվարի 26-ին «արքայական» ակումբը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի շրջանակում մրցելու է «Մանչեսթեր Սիթիի» դեմ, իսկ մարտի 1-ին առաջնության երկրորդ կլասիկոն է «Բարսելոնայի» հետ։