Այս րոպեներին ընթանում է Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի վերջին հանդիպումը, որի շրջանակաում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալել է «Սելտային»։
Առաջին կեսից հետո տանտերերը զիջում են մրցակցին 0-1 հաշվով։ Միակ գնդակը 7-րդ րոպեին խփել է «Սելտայի» ռուս հարձակվող Ֆյոդոր Սմոլովը։
Առաջին կեսում «Ռեալը» Վիգոյից ժամանած հյուրերի դարպասին ոչ մի հարված չի կատարել։ Կատարած 7 հարվածներից և ոչ մեկը չի ընթացել դարպասին։
Նշենք, որ «Սելտան» երկու հարված ունի դարպասին։ Խաղակեսի վերջում տանտերերին վերահաս գոլից փրկեց Տիբո Կուրտուան։