«Պորտուի» կիսապաշտպան Մուսա Մարեգան Պորտուգալիայի առաջնության խաղում ռասիստական վիրավորանքների է ենթարկվել «Վիտորյա Գիմարայեշի» երկրպագուների կողմից (2:1):
Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Մարեգան խփել է հաղթական գնդակը: Տանտերերի երկրպագուները սկսել են քննադատական վիրավորանքներ հնչեցնել ֆուտբոլիստի հասցեին, ինչից հետո Մարեգան դիմել է մրցավարին ու վիճել նրա հետ` դեղին քարտ ստանալով:
Մարեգան գոհ չի մնացել մրցավարի գործողություններից ու լքել է դաշտը:
Marega abandona o relvado no D. Afonso Henriques contra a vontade de colegas e equipa técnica#LigaNOS #VSCFCP
— VSPORTS (@vsports_pt) February 16, 2020
🎥⏱ https://t.co/q8tCRvjMxS pic.twitter.com/vRd7LfTtme
Ֆուտբոլիստին չի կարողացել համոզել անգամ գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուն, որը ստիպված է եղել շտապ փոխարինել նրան: