«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է իտալական Ա Սերիայի այս մրցաշրջանի մասին:
«Չեմպիոնական մրցավազքում ես աջակցում եմ «Լացիոյին»: «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Լուկաս Լեյվան խաղում է այնտեղ: Չիրո Իմոբիլեն իմ գլխավորությամբ խաղացել է Դորտմունդի «Բորուսիայում»: Ես ներողություն եմ խնդրում Մաուրիսիո Սարիից և Անտոնիո Կոնտեյից, բայց կարծում եմ, որ «Լացիոն» մեծ անակնկալ կներկայացնի: Նրանք անհավատալի մրցաշրջան են անցկացնում», — Կլոպին մեջբերում է Football Italia-ն: