Կիպրոսյան ուսումնամարզական հավաքի ընթացքում «Ուրարտուն» անցկացրել է ստուգողական երրորդ հանդիպումը։ Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը ուժերը չափել է Շվեյցարիան ներկայացնող «Չամ» ֆուտբոլային ակումբի հետ և նվազագույն հաշվով հաղթանակով տարել:
Հանդիպման միակ գնդակը երկրորդ կեսի մեկնարկում խփել է Եվգենի Կոբզարը: Ուշագրավ է, որ ռուս հարձակվողը վերջերս է ապաքինվել վնասվածքից ու միացել ընդհանուր խմբին։
Երեք ամսվա ապաքինումից հետո խաղադաշտ էր վերադարձել նաև Ռոբերտ Դարբինյանը։
Հավելենք, որ կիպրոսյան հավաքի ստուգողական վերջին հանդիպումը «Ուրարտուն» կանցկացնի փետրվարի 18-ին։ Մրցակիցը ռուսական «Տեքստիլշիկն» է։
«Ուրարտու» — «Չամ»` 1-0
Եվգենի Կոբզար (50’)
«Ուրարտու»․ (4-1-4-1) Արսեն Բեգլարյան, Ռոբերտ Դարբինյան (Հրաչյա Գեղամյան 45՛), Յուրիցա Գրգեց (Էդվարդ Կպոդո 45՛), Արսեն Եղիազարյան (Եվգենի Օսիպով 45՛), Էբերտ Կարդոսո (Արսեն Սադոյան 53՛), Մարկո Բրտան (Պետեր Մուտումոսի 45՛), Իգոր Պադերին (Արամ Բարեղամյան 45՛), Դավիթ Պապիկյան (Հակոբ Հակոբյան 45՛), Խուան Ասոկար (Կարեն Մելքոնյան 45՛(Փորձարկվող ֆուտբոլիստ 68՛)), Արտակ Դաշյան (ա) (Թայմուրազ Տոբոև 45՛ (Էրիկ Պետրոսյան 68՛)), Փորձարկվող ֆուտբոլիստ (Եվգենի Կոբզար 45՛)։