Երևանի «Նոան» պայմանագիր է կնքել 19-ամյա դարպասապահ Արտյոմ Դելինյանի և կիսապաշտպան Սեյրան Մալխասյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ «Նոան» Թուրքիայում շարունակում է ուսումնամարզական հավաքը՝ նախապատրաստվելով Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ հատվածին: Թիմը այսօր հերթական ընկերական խաղն է անցկացրել` հաղթելով ղազախական «Կայսարին» (4:1):
Հավելենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը կվերսկսվի փետրվարի 28-ին: