Միլանի «Ինտերի» նորեկ Էշլի Յանգը կարծում է, որ թիմը կարող է նվաճել Ա Սերիայի չեմպիոնի տիտղոսը, հաղորդում է Sky Italia-ն:
«Ինտերը այս մրցաշրջանում լիովին այլ ակումբ է: Կոնտեն ֆանտաստիկ մարզիչ է, ով վստահություն է հաղորդում իր ֆուտբոլիստներին:
Առջևում շատ հանդիպումներ կան, և ես վստահ եմ ՝ «Յուվենտուսին» հեշտ ամիսներ չեն սպասվում:
Վերջին հանդիպումը հաջողված չի կարելի համարել, բայց դեռ շատ խաղեր կան, որտեղ մենք ցույց կտանք մեր ողջ ներուժը», -ասել է անգլիացի ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության 24-րդ տուրի շրջանակում «Ինտերը» պարտվեց «Լացիոյին» (1:2): Կոնտեի գլխավորած թիմը վաստակել է 56 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: