Դանիական Սուպերլիգայի 21-րդ տուրի խաղում «Սոնդերեյսկեն» սեփական հարկի տակ ընդունեց «Հոբրոյին» և հաղթեց 3։1 հաշվով։ Տանտերերից աչքի ընկան Աբսալոնսենը, Յակոբսենը և Հասանը, իսկ հյուրերից՝ Կիրկեվոլդը։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Բաբայանը «Հոբրոյի» կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը։
Այս հաղթանակից հետո «Սոնդերեյսկեն» շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 25 միավոր։ «Հոբրոն» 17 միավորով մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականում է։