Մադրիդի «Ռեալի» նորեկ Ռեյներ Ժեզուսի ներկայացման արարողության օրն ու ժամը հայտնի է։
Ինչպես հաղորդում է «արքայական» ակումբի պաշտոնական կայքը, բրազիլացի ֆուտբոլիստի շնորհանդեսը կկայանա վաղը՝ փետրվարի 18-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 16։30-ին։
Նախ Ռեյները կներկայացվի որպես «Ռեալի» նոր ֆուտբոլիստ «Սանտիագո Բեռնաբեուի» նախագահական սրահում։ Այնուհետև ֆուտբոլիստը առաջին անգամ ոտք կդնի «Բեռնաբեուի» խոտածածկին, ինչից հետո էլ մամուլի ասուլիսների սրահում կպատասխանի լրագրողների հարցերին։
Ռեյները ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում է «Ֆլամենգոյից» տեղափոխվել «Ռեալ»։