«Լոս Անջելես կլիպերսի»բասկետբոլիստ Կավայ Լեոնարդը ճանաչվել է 2020 թվականի NBA-ի Բոլոր Աստղերի խաղի ամենաարժեքավոր խաղացող (MVP): Լեբրոն Ջեյմսի թիմը, որում ընդգրկված էր Կավայը, հաղթեց Յանիս Ադետոկունբոյի թիմին` 157:155: Լեոնարդը վաստակեց 30 միավոր և դարձավ ամենաարդյունավետը հաղթողների կազմում:
Այսպիսով, Կավայը դարձավ առաջին բասկետբոլիստը, ով ստացավ Kobe Bryant MVP մրցանակը: Ավելի վաղ NBA-ն որոշում էր կայացրել, որ «Աստղերի խաղի» լավագույն խաղացողի համար մրցանակը կկոչվի լիգայի լեգենդ Կոբի Բրայանտի անունով:
"Thank you. This one's for him." 💜💛
— NBA (@NBA) February 17, 2020
Kawhi Leonard thanks the late Kobe Bryant upon winning the first-ever Kia NBA All-Star Game Kobe Bryant MVP Award. pic.twitter.com/o8YS1jLRy9