Լա Լիգան «Բարսելոնային» թույլ տվեց ձեռք բերել ֆուտբոլիստի ՝ որպես Ուսման Դեմբելեի փոխարինող, ով վնասվածքի պատճառով երկար ժամանակ բաց կթողնի:
Իսպանիայի առաջնության կանոնակարգում մի կետ է ակտիվացվել ՝ ակումբներին թույլ տալով խաղացողներից մեկի լուրջ վնասվածքի դեպքում հայտացուցակում ավելացնել մեկ նոր խաղացող՝ տրանսֆերային պատուհանի սահմաններից դուրս:
Այժմ ակումբն իր տրամադրության տակ ունի 15 օր ՝ պայմանագիր կնքելու Լա Լիգայի ներկայացուցիչ ֆուտբոլիստի կամ ազատ գործակալի հետ:
Այժմ «Բարսելոնան» մի քանի խաղացողի է դիտարկում։Մասնավորապես, Mundo Deportivo-ն հայտնում է, որ կատալոնացիները հետաքրքրված են «Լևանտեի» հարձակվող Ռոջեր Մարտիով: