Իտալիայում «Գրոսետո» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը հարվածել է իր ֆուտբոլիստին փոխարինումից հետո ու կարմիր քարտ է ստացել: Միջադեպը տեղի է ունեցել իտալական D Սերիայի` «Գրոսետո»-«Մոնտերոսի» խաղի ժամանակ:
75-րդ րոպեին «Գրոսետոյի» գլխավոր մարզիչ Մագրինին որոշել է փոխարինել կիսապաշտպան Ռիկարդո Կրետելային: Կրետելան գոհ չի մնացել փոխարինումից, ինչից հետո մարզիչը հարվածել է նրա գլխին:
Գլխավոր մրցավարը, խորհրդակցելով իր օգնականի հետ, որոշել է կարմիր քարտ ցույց տալ մարզչին:
Խաղն ավարտվել է «Գրոսետոյի»` 1:0 հաշվով հաղթանակով: