«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ատլետիկոյի» դեմ խաղի նախօրեին խոսել է մադրիդցիների մարզիչ Դիեգո Սիմեոնեի մասին:
«Եթե ինչ-որ մեկը ի վիճակի է խաղալ արդյունքի համար, ապա դա «Ատլետիկոն» է: Սիմեոնեն, որին ես շատ եմ հարգում, փորձում է ամեն ինչ: Մենք մի փոքր նման պատմություններ ունենք: Մենք շատ փորձեցինք, բայց չհաղթեցինք, բայց շարունակեցինք փորձել: Ինձ դուր է գալիս նա: Նա սիրում է մրցել: Իրականում մենք լավ հարաբերություններ ունենք, բայց ես վստահ եմ, որ նա կմոռանա այդ մասին դաշտի եզրին, քանի որ նա շատ աշխույժ է»,- մեջբերում է Կլոպին Goal-ը:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին «Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում մրցակցի հարկի տակ կհանդիպի Մադրիդի «Ատլետիկոյի» հետ: Հադիպումը կսկսվի Երևանի ժամանակով 00։00-ին։
Totogaming բուքմեյքերական ընկերությունը «Ատլետիկոյի» հաղթանակը գնահատում է 3,4 գործակցով, «Լիվերպուլի» հաղթանակը ՝ 2,22, իսկ ոչ ոքին՝ 3,35: