Ֆուտբոլի Հայաստանի առաջին խմբի ներկայացուցիչ «Դիլիջանը» շարունակում է մարզական հավաքը՝ նախապատրաստվելով առաջնության երկրորդ հատվածին:
Ակումբը այսօր ընկերական հանդիպում անցկացրեց «Արագածի» հետ՝ հաղթելով 2:1 հաշվով:
Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայում կայացած խաղում գոլի հեղինակ են դարձել՝ Բոգդան Ռյաբեցը և Սեմյոն Մուրադյանը: «Արագածի» կազմում գոլի հեղինակ է դարձել Ալեն Կարապետյանը:
Հավելենք, որ «Դիլիջանը» իր առաջին հանդիպումը անցկացրեց թիմի նորանշանակ մարզիչ Ռազմիկ Գրիգորյանի գլխավորությամբ: