Հայաստանի առաջատար գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանն Էստոնիայի մայրաքաղաքում մասնակցել է Tallink Hotels Cup 2020 միջազգային մրցաշարին և 4-րդ տեղը զբաղեցրել:
Մրցաշարի հաղթողը Ռուսաստանի ներկայացուցիչն է:
Հիշեցնենք` հունվարի վերջին Սլավիկ Հայրապետյանը Ավստրիայի Գրաց քաղաքում մասնակցել էր գեղասահքի Եվրոպայի առաջնությանը, որտեղ կարճ և ազատ ծրագրերի հանրագումարով 26 երկրի 35 մասնակցի պայքարում գրավել էր 18-րդ հորիզոնականը:
Հաջորդիվ, հայ գեղասահորդը միջազգային մրցաշարի կմասնակցի Լյուքսեմբուրգում, ինչից հետո` մարտի 16-ին, Կանադայում իր ուժերը կչափի արդեն Աշխարհի առաջնությունում: