Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմը «Ինտերի Մայամի» ակումբի համար Քաթարի հետ կնքել է հովանավորչական գործարք ՝ 180 միլիոն ֆունտ (շուրջ 216 միլիոն եվրո) արժողությամբ:
Գործարքը կնքվել է նախորդ շաբաթվա ընթացքում՝ գաղտնի բանակցություններ անցկացնելուց հետո ֆուտբոլային նախկին աստղի և նրա գործակալ Դևիդ Գարդների կողմից:
The Sun-ը հայտնում է․ «Այս գործարքը գերազանցում է հովանավորչական նախորդ գործարքները: Բեքհեմը և նրա գործակալ Դեյվիդ Գարդները աներևակայելի գործնական և վճռական են՝ հնարավորինս լավ պայմանները ստանալու համար:
Քաթարը ձգտում է խթանել ներդրումները արտերկրում ՝ իր իմիջը բարելավելու և մեղմելու համար»:
«Ինտեր Մայամին» իր առաջին հանդիպումը MLS-ի խաղարկությունում կանցկացնի 2020 թվականի մարտի 22-ին ՝ «Դալլասի» դեմ խաղում: