«Բարսելոնան» շարունակում է փոխարինող փնտրել վնասված հարձակվող Լուիս Սուարեսի և Ուսման Դեմբելեի համար:
Ըստ Mundodeportivo-ի, կատալոնացիների նոր ֆավորիտը «Լեգանեսի» հարձակվող Մարտին Բրայթվայթն է: Կատալոնացիների ղեկավարությունը կարծում է, որ նա կկարողանա ուժեղացնել թիմը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լա Լիգան «Բարսելոնային» թույլ է տվել ձեռք բերել նոր հարձակվողի: Դրա համար «Բարսելոնան» 15 օր ժամանակ ունի նոր ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու Իսպանիայի առաջնությունից կամ ազատ գործակալի հետ: