«Բարսելոնայի» նախկին ավագ Կառլես Պույոլը խոսել է կատալոնական ակումբի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին։
«Մեսսին 32 տարեկան է հիմա։ Ֆուտբոլիստը, ով իր մասին հոգ է տանում այսպես, կարող է խաղալ մինչև 38 տարեկանը։ Նշանակում է՝ մնացել է վեց տարի։ Ինչու՞ ենք մենք խոսում «Բարսայի» մասին առանց Մեսսիի, երբ նա այստեղ է։ Ակումբը ուղղակի պետք փորձի ավելի շատ հաղթել նրա հետ»,-Պույոլի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Մեսսին հնարավոր է հեռանա ակումբից սպորտային տնօրեն Էրիկ Աբիդալի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։
Ընթացիկ մրցաշրջանում Լա լիգայում Մեսսին մասնակցել է 19 խաղերի ու դարձել 14 գոլի ու 12 գոլային փոխանցման հեղինակ։