Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը վնասվածք է ստացել Իտալիայի առաջնության 24-րդ տուրի «Բրեշիայի» դեմ խաղում (2-0):
Ինչպես տեղեկացնում է Calciomercato.it-ը, ֆուտբոլիստը ձգել է ազդրի մկանը։ Մի քանի ժամից՝ բուժզննումից հետո, հայտնի կդառնա, թե որքան ժամանակ կպահանջվի Պյանիչի վերականգնման համար։
Կա հավանականություն, որ Պյանիչը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումը «Լիոնի» հետ։ Բացառված չէ, որ Պյանիչը չխաղա նաև «Ինտերի» դեմ Ա սերիայում։
Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում Պյանիչը մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։