Կիսապաշտպան Ղուկաս Պողոսյանը պայմանագիր է կնքել Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող «Վան» ակումբի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
Ղուկաս Պողոսյանը «Վանի» սան է, նախկինում հանդես է եկել «Բանանցում», բելառուսական «Գորոդեայում», «Շիրակում» և «Ալաշկերտում»: