«Ուրարտուի» սան, «Փյունիկի» նախկին ֆուտբոլիստ Հովհաննես Իլանգյոզյանը տեղափոխվել է «Վան»:
Այս մասին հայտնում է Չարենցավանը ներկայացնող ակումբի մամուլի քարտուղարությունը:
«Վանն» ավելի վաղ հայտնել էր նաև կիսապաշտպան Ղուկաս Պողոսյանի տեղափոխության մասին:
Առաջին խմբի առաջնության առաջին հատվածից հետո «Վանը» մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ 17 խաղից հետո վաստակելով 41 միավոր: Առաջատարը «Վեստ Արմենիան» է 46 միավորով, իսկ երկրորդ տեղում «Լոկոմոտիվն» է (44):