«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ցանկանում է իր թիմում տեսնել «Նորվիչի» պաշտպաններ Բեն Գոդֆրիին և Մաքս Աարոնսին: Հավանաբար, լոնդոնցիները կփորձեն ձեռք բերել այդ խաղացողներին արդեն այս ամռանը: Ըստ thesportreview-ի, երկու ֆուտբոլիստներին ձեռք բերելու համար հավանական գործարքը կարժենա 80 միլիոն ֆունտ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Տոտենհեմի» ղեկավարությունը կարող է Մոուրինյույին հատկացնել 120 միլիոն ֆունտ ամառային տրանսֆերների համար: