«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է «Նորվիչի» դեմ ԱՊԼ-ի 26-րդ տուրում տարած հաղթանակը (1-0):
«Տարբեր պատճառներով սա բարդ խաղ էր՝ քամի, հակառակորդի կազմակերպվածություն, այն, ինչպես մենք խաղում էինք առաջին կեսում։
25 միավորի առավելությու՞ն։ Դա ուղղակի անհեթեթություն է։ Ես չեմ հասկանում, թե ինչպես դա կարող է հնարավոր լինել։ Ես այդքան խելացի չեմ դա հասկանալու համար։ Ինձ հետ նման բան չի պատահել։ Սա անհավանական է ու շատ բարդ է», – Կլոպի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
«Լիվերպուլը» 76 միավորով առաջին տեղում է։ Երկրորդ հորիզոնականում ընթացող «Մանչեսթեր Սիթին» ունի 51 միավոր։