«ՌԲ Լեյպցիգի» գործադիր տնօրեն Օլիվեր Մինցլաֆը հերքել է այն տեղեկությունը, թե «Լիվերպուլը» մոտ է թիմի հարձակվող Տիմո Վերների տրանսֆերը գնելուն.
«Մենք մշտապես լսում ենք նման նորություններ: Ինչ-որ մեկն ինչ-որ բան է հորինում, իսկ հետո մյուսները սկսում են պատճենել: Վերները երջանիկ է «Լեյպցիգում» և ցանկանում է այստեղ խաղալ մինչև մրցաշրջանի ավարտը»,- Մինցլաֆի խոսքերն է փոխանցում Transfermarkt-ը:
Հաղորդվում է նաև, որ «Լիվերպուլն» այս պահին առաջարկ չի արել «Լեյպցիգին»՝ 23-ամյա հարձակվողին ձեռք բերելու շուրջ: Գերմանական ակումբի ներկայացուցիչները նույնպես չեն շփվել «Լիվերպուլից» որևէ մեկի հետ հնարավոր տրանսֆերի թեմայով:
Վերների պայմանագրում 58 մլն եվրո հրաժարագին է սահմանված, որը կարելի է ակտիվացնել մինչև այս տարվա ապրիլ: