Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է առաջին մեդալը։
61 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում ուժերը չափեց Հունաստանի ներկայացուցիչ Գեորգիոս Պիլիդիսի հետ։
Մեր ըմբիշը հաղթեց հույն մրցակցին 10-0 հաշվով ու նվաճեց բրոնզե մեդալ։