Իտալիայի A սերիայի 24-րդ տուրի շրջանակում Թուրինի «Յուվենտուսն» ընդունել է «Բրեշիային»:
Խաղի 38-րդ րոպեին Պաուլո Դիբալան տուգանայինից կատարած ուղիղ հարվածով առաջ է մղել իր թիմին: «Բրեշիան», իր հերթին, խաղը շարունակում է 10 խաղացող. 37-րդ րոպեին հեռացվել է հարձակվող Ֆլորիան Այեն: