Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլլանդը խոսել է իր առաջընթացի մասին: 19-ամյա նորվեգացին ճանաչվել է Բունդեսլիգայի հունվար ամսվա լավագույն խաղացող:
«Ես ինքս ինձ միշտ ասել եմ, որ իմ երազանքն է դառնալ աշխարհի լավագույն խաղացողներից մեկը, ինչպես նաև դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Ես ինքս ինձ դա ասել եմ իմ ամբողջ կյանքի ընթացքում և գիտեի, երբ փոքր էի, որ լավն եմ: Բայց դա երկար ճանապարհ է:
Երբ Բրյունում ստացա իմ առաջին մասնագիտական պայմանագիրը, ես մտածեցի, որ դա լավ է: Մյուս կողմից, դա ուրիշների համեմատ ոչինչ չէ: Զալցբուրգում ես սկսեցի շատ գոլեր խփել: Այնուամենայնիվ, պետք է ռեալ նայել իրերին: Վերցրեք Մբապեին․ նա խփում է գոլեր և գրանցում է ռեկորդներ Ֆրանսիայի առաջնությունում: Այսպիսով, հասկանում ես, որ ֆուտբոլում միշտ կարող ես ավելի բարձր մակարդակի հասնել», — Հոլանդի խոսքերն է մեջբերում Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում կմրցի Դորտմունդի «Բորուսիայի» հետ: Հադիպումը կսկսվի Երևանի ժամանակով 00։00-ին։
Totogaming բուքմեյքերական ընկերությունը Դորտմունդի «Բորուսիայի» հաղթանակը գնահատում է 3 գործակցով, ՊՍԺ-ի հաղթանակը ՝ 2,22, իսկ ոչ ոքին՝ 3,9: