«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն «Ասթոն Վիլայի» հետ Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի հանդիպմանը ընդառաջ քննադատել է ԱՊԼ-ի օրացույցը.
«Լեսթերը» և «Վոլվերհեմփթոնը» խաղում են ուրբաթ երեկոյան: Ինչո՞ւ․ նրանք Չեմպիոնների լիգայի խաղ ունե՞ն: Ո՛չ, ո՛չ մեկը, ո՛չ մյուսը դա չունեն: Գայլերը Եվրոպայի լիգայում խաղում են միայն հինգշաբթի օրը:
«Տոտենհեմը» միակ թիմն է, որը երեքշաբթի խաղում է Չեմպիոնների լիգայում: Մենք խաղում ենք կիրակի, ոչ թե ուրբաթ կամ շաբաթ օրը: Իմ կարծիքով, սա նորմալ չէ:
Ոչ ոք ոչ մի բանի մասին չի մտածում, նրանք չեն մտածում իրենց հեղինակության մասին: Նրանք չեն մտածում, թե ինչ վնաս են հասցնում անգլիական ակումբներին»,- մեջբերում է Մոուրինյուին :
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Տոտենհեմը» հանդիպելու է «ՌԲ Լայպցիգի» հետ: Հադիպումը կկայանա փետրվարի 20-ին և կսկսվի Երևանի ժամանակով 00։00-ին։
Totogaming բուքմեյքերական ընկերությունը «Տոտենհեմի» հաղթանակը գնահատում է 2,32 գործակցով, «ՌԲ Լայպցիգի» հաղթանակը ՝ 3,1, իսկ ոչ ոքին՝ 3,5: