ՈՒԵՖԱ-ն պատժել է «Մանչեսթեր Սիթիին» ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար: Այս մասին գրում է The Guardian-ը։
«Քաղաքաբնակները» նաև խախտել են Պրեմիեր լիգայի ներքին կանոնները:
Անգլիայի Պրեմիեր լիգան կարող է պատժամիջոցներ կիրառել «Մանչեսթեր Սիթիի» դեմ այն բանից հետո, երբ ՈւԵՖԱ-ն երկամյա արգելք է դրել «քաղաքաբնակների» հանդեպ՝ եվրոպական մրցաշարերին մասնակցելու համար։
Ըստ The Independent- ի, «Մանչեսթեր Սիթիից» կարող են միավորներ հանվել Պրեմիեր լիգայի շրջանակներում, քանի որ ֆինանսական չարաշահումների պատճառով ԱՊԼ-ում նույնպես շատ խիստ պատժամիջոցներ են կիրառվում:
Հիշեցնենք, որ երեկ ՈւԵՖԱ-ն թիմին արգելել է հաջորդ երկու մրցաշրջաններում մասնակցել Եվրագավաթներին։ Բացի այդ, «քաղաքացիների» նկատմամբ տուգանք է սահմանվել 30 մլն եվրոյի չափով։