«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Քրիս Սմոլինգը, ով ներկա պահին վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Ռոմայում», վարձակալության ավարտից հետո կարող է վերադառնալ ԱՊԼ։
La Gazzetta dello Sport-ը հաղորդում է, որ Սմոլինգին իր կազմում է ցանկանում տեսնել «Էվերթոնը»:
Թիմի ներկայացուցիչները արդեն կապ են հաստատել անգլիացու հետ և ցանկանում են, որ նա ամռանը տեղափոխվի իրենց ակումբ:
Հիշեցնենք, որ նախկինում նշվում էր, որ Սմոլինգը կարիերան կարող է շարունակել Լոնդոնի «Արսենալի» կազմում։
Հավելենք, որ Ա Սերիայի այս առաջնությունում նա մասնակցել է 23 հանդիպման և դարձել է 2 գոլի հեղինակ: