Անգլիայի առաջնության 26-րդ տուրի շրջանակում հետնապահ «Նորվիչը» ընդունել էր «Լիվերպուլին»։
Յուրգեն Կլոպի թիմը նվազագույն հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ։ Հանդիպման միակ գնդակը խփեց Սադիո Մանեն՝ մրցակցի դարպասը գրավելով 78-րդ րոպեին։ «Լիվերպուլը» հաղթեց 1-0 հաշվով։
Սա «մերսիսայդցիների» 17-րդ անընդմեջ հաղթանակն էր ԱՊԼ-ի ընթացիկ խաղարկությունում։ «Լիվերպուլը» 76 միավոր ունի ու գլխավորում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։