Գերմանիայի Բունդեսլիգայի 22-րդ տուրի խաղում «ՌԲ Լայպցիգը» սեփական դաշտում ջախջախեց Բրեմենի «Վերդերին» (3:0):
Գոլերի հեղինակ դարձան ՝ Լուկաս Կլոստերմանը , Նորդի Մուկիելեն և Պատրիկ Շիկը:
Այս հաղթանակից հետո «Լայպցիգը» վաստակեց 45 միավոր և զբաղեցրեց առաջին հորիզոնականը:
Թիմը երկու միավորով գերազանցում է «Բավարիային», որը վաղը կմրցի «Քյոլնի» դեմ: «Վերդերը» 17 միավոր ունի և զբաղեցնում է նախավերջին հորիզոնականը: