Ռուս թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը պարտվեց Դուբայում անցկացվող մրցաշարի որակավորման փուլում: Մրցաշարի ընտրական փուլի քառորդ եզրափակչում աշխարհի 107-րդ ռակետ Գասպարյանը երկու սեթում պարտվեց ռումինացի Սորանա-Միկաելա Կիրստեին, ով WTA վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 69-րդ տեղը:
Մրցակիցների միջև հանդիպումը տևեց 1 ժամ 30 րոպե և ավարտվեց Կիրստեի հաղթանակով ՝ 6:4, 6:3 հաշվով:
Որակավորման փուլի կիսաեզրափակչում ռումիացի թենիսիստուհու մրցակիցը կլինի գերմանացի Ջուլիա Գերգեսը: