Ֆուտբոլի Հայաստանի առաջին խմբի ներկայացուցիչ «Դիլիջանը» շարունակում է տրանսֆերային շուկայում ակտիվ լինել:
Ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ թիմին է միացել 22-ամյա դարպասապահ Դավիթ Ազատյանը: Թիմի կազմը համալրել է նաև 20-ամյա Ռուսաստանի քաղաքացի, պաշտպան Դանիլ Սվիրիդովը:
Իսկ 31-ամյա մեր հարձակվող Սեմյոն Մուրադյանը երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ: