Անգլիական ՊՍԺ-ն և «Չելսին» հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դին Հենդերսոնի ծառայություններով, տեղեկացնում է ESPN-ը:
Նշվում է, որ ակումբները արդեն սկսել են բանակցությունները: Հնարավոր տրանսֆերի արժեքը կազմում է 15 միլիոն եվրո:
Աղբյուրի համաձայն, «Մանչեսթեր Յունայթեդը» բարձր է գնահատում 22-ամյա դարպասապահին, բայց չի կարող երաշխավորել նրա մեկնարկային տեղը թիմի կազմում, քանի որ այն զբաղեցնում են՝ Դավիդ Դե Խեան և Սերխիո Ռոմերոն:
Հենդերսոնը ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով անցկացնում է «Շեֆիլդ Յունայթեդում»: Անգլիացին մասնակցել է ԱՊԼ-ի 24 հանդիպման և բաց է թողել 21 գոլ:
Հավելենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը: