«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոստովանեց, որ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ նույն թիմում խաղալու ցանկությունը պատճառ հանդիսացավ թուրինյան ակումբ վերադառնալու:
«Ռոնալդուն անհավատալի է: Ես խոստովանում եմ, որ «Յուվենտուս» վերադառնալու պատճառներից մեկը Կրիշտիանուի հետ խաղալու և մարզվելու հնարավորությունն էր: Եվ նրա կողքին ամեն օր հայտնություն է դառնում », — ասել է Բուֆոնը լրագրողներին Իտալիայի գավաթի 1/2 եզրափակչի «Միլանի» հետ առաջին խաղից հետո:
Խաղը կայացավ Միլանում հունվարի 13-ին և ավարտվեց 1:1 հաշվով: