Ֆրանսիական «Մոնակոյի» նախկին փոխնախագահ Վադիմ Վասիլևը գովաբանել է թիմի ռուս կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինին, տեղեկացնում է Sportal-ը:
«Այս մրցաշրջանը բավական բարդ է ընդանում նրա համար: Թիմում կան որոշ դժվարություններ ՝ մարզչի, խաղային սխեմայի փոփոխություն:
Սա ազդում է ֆուտբոլիստի, հատկապես՝ ստեղծագործող ֆուտբոլիստի վրա:
Վստահ եմ ՝ շուտով Գոլովինը թոփ ակումբում կհայտնվի: Նա իրական ադամանդ է,- ասել է Վասիլևը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Գոլովինը մասնակցել է 25 հանդիպման և դարձել ՝ 3 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: