«Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին մեկնաբանել է «Միլանի» հետ ոչ-ոքին (1:1)՝ Իտալիայի գավաթի 1/2 եզրափակչի առաջին խաղում:
«Կարևոր է գոլ խփել մրցակցի հարկի տակ, բայց մենք ուրախ չենք, որ թույլ տվեցինք նրանց հաշիվը բացել և կասկածի տակ դնել արդյունքը: Մենք պետք է մարզավիճակ հավաքենք, բոլորը պետք է ավելացնեն և ավելին անեն:
Խաղը վատը չէր, բայց «Միլանը» մեծ ճնշում գործադրեց մեզ վրա, այնպես որ մենք պետք է ավելի շատ աշխատենք: Այն, ինչ անում ենք շաբաթվա ընթացքում, բավարար չէ:
Մենք խաղում ենք երեք ճակատով, բայց մենք բացարձակապես պետք է գնդակն ավելի արագ տեղափոխենք մրցակցի խաղադաշտ և չզբաղվենք անիմաստ գործերով: Ի վերջո, մենք ունենք խաղացողներ, ովքեր կարող են շրջել ցանկացած խաղի ելքը», — Բոնուչիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: