«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն և կիսապաշտպան Ջեյմս Միլները այլևս ակումբային լազարեթում չեն և պատրաստ են օգնել «կարմիրներին»՝ «Նորվիչի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջիկա խաղում: Այս մասին նախախաղային մամուլի ասուլիսում հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: Խաղը տեղի կունենա Նորվիչում՝ փետրվարի 15-ին:
«Բոլորը, բացառությամբ Շակիրիի, Կլայնի և Գլացելի, մարզվում են ընդհանուր խմբում», — Կլոպի խոսքերն է մեջբերում է Goal-ը:
«Նորվիչ» – «Լիվերպուլ» հանդիպումը կկայանա փետրվարի 15-ին և կսկսվի Երևանի ժամանակով 21։30-ին։
Totogaming բուքմեյքերական ընկերությունը «Լիվերպուլի» հաղթանակը գնահատում է 1,3 գործակցով, «Նորվիչի» հաղթանակը ՝ 8,9, իսկ ոչ ոքին՝ 6,1: