Ռուսական «Զենիթի» բրազիլացի հարձակվող Մալկոմը խոսել է կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի մասին, հաղորդում է Goal-ը:
«Հրաշալի հարաբերություններ ունեմ Լեոյի հետ: Նա չքնաղ անձնավորություն է, ով ինձ շատ է օգնել:
Լեոն խաղադաշտում իրական հրաշքներ է գործում»,-ասել է Մալկոմը:
Հիշեցնենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայից» է տեղափոխվել «Զենիթ»:
Ռուսական ակումբը 45 միլիոն եվրո վճարեց բրազիլացի հարձակվողի համար: ՌՊԼ-ի այս առաջնությունում Մալկոմը 5 հանդիպման է մասնակցել `դառնալով 1 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։