«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրանկ Լեմպարդը կիսեց իր կարծիքը թիմի նորեկ Հակիմ Զիեշի մասին:
«Ես նրան առաջին անգամ նկատեցի Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանի «Այաքսի» խաղերում: Կարծում եմ, որ նա հիանալի խաղ ցուցադրեց, հատկապես «Տոտենհեմի» հետ խաղերում: Այս մրցաշրջանում մենք երկու անգամ խաղացինք նրա դեմ, այնպես որ ես շատ բան տեսա: Հակիմին անհավատալի ձախ ոտք ունի, և բացի կիսապաշտպանությունում խաղալուց, նա կարող է խաղալ հարձակվողի դիրքում:
Կարող եք նկատել, որ այս մրցաշրջանում մենք շատ հանդիպումներ ունեցանք, որոնց ժամանակ մեզ համար շատ դժվար էր տուգանայինի հրապարակ մտնելը և խաղը սրելը: Զիեշը միանշանակ այն խաղացողն է, ով կփոխի մեր խաղը», — Լեմպարդի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: