Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 65 կգ քաշային ազատ ոճային Վոլոդյա Ֆրանգուլյանը չի կարղացել դուրս գալ քառորդ եզրափակիչ` 1/8 եզրափակչում 1:4 հաշվով զիջելով Լեհաստանի ներկայացուցիչ Կշիշտոֆ Բիենկովսկիին:
Ֆրանգուլյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 3:1 հաշվով առավելության է հասել Սլովակիայի ներկայացուցիչ Դավիդ Հաբատին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 70 կգ քաշային Գևորգ Մխեյանը պարտվել է հենց մեկնարկում. որակավորման փուլում մեր ըմբիշը 8:15 հաշվով զիջել է Ադրբեջանի ներկայացուցիչ Աղահուսեյին Մուստաֆայևին:
Այսօր պայքարի դուրս կգան նաև Միհրան Ջաբուրյանը (57կգ), Արման Ավագյանը (79կգ) և Սարգիս Հովսեփյանը (97կգ):