Ազատ ոճային ըմբիշ, 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը Հռոմում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում պարտվեց թուրք մարզիկ Սուլեյման Աթլիին։ Գոտեմարտը ավարտվեց 6:3 հաշվով:
Այսպիսով, մեր ըմբիշը վաղը կպայքարի բրոնզե մեդալի համար:
Հիշեցնենք, որ Ջաբուրյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 6:4 հաշվով առավելության էր հասել Բուլղարիայի ներկայացուցիչ Ժիմչուկ Ռինչինաույի նկատմամբ:
Քառորդ եզրափակչում նա գոտեմարտել է Մոլդովայի ներկայացուցիչ Անատոլի Բուրույանի հետ ու 5:0 հաշվով հաղթանակ է տարել: