«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիզիո Սարին ամփոփեց Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Միլանի» դեմ արտագնա առաջին խաղի (1:1) արդյունքները:
«Փոխանցումներ կատարելիս և պաշտպանությունից դուրս գալիս մենք ավելի լավ տեսք ունեինք, բայց դաշտի երրորդում հատվածում արդեն ոչ ամեն ինչ ստացվեց:
Մենք խաղում էինք «Վերոնայի» հետ անհաջող խաղից հետո, բայց դրական արդյունքի հասանք, նամանավանդ, որ սա մենամարտի առաջին հանդիպումն է:
Ժամանակ առ ժամանակ մենք շատ դանդաղ էինք գործում և չպետք է տային տուգանային հրապարակում տարածքը Իբրահիմովիչին: Չնայած նրան, որ չկարողացավ կատարել գեթ մեկ գոլային փոխանցում, նրա գործողությունները մեծապես ազդեցին մեր պաշտպանության վրա: Մենք պաշտպանությունում այնքան էլ ագրեսիվ չէինք:
Ես չեմ անհանգստանում, որովհետև կյանքում իսկապես անհանգստանալու համար հարկավոր է միայն առողջություն: Սա նորմալ երևույթ է: Երբեք չի պատահում, որ մի թիմ միշտ բարձրունքում է: Սա սպորտ է, և այստեղ շատ բան կախված է խաղացողների ֆիզիկական և հոգեբանական վիճակից:
15 օր առաջ մենք հիանալի վիճակում էինք: Խաղից ելնելով դժվար է ասել, բայց այսօր ես տեսա որոշ դրական առաջընթաց»,- մեջբերում է Սարիին Football-italia-ն: