Սիմոն Մինյոլեն` «Լիվերպուլի» նախկին և «Բրյուգեի» ներկայիս դարպասապահը, խոսել է Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կայանալիք խաղի մասին.
«Մենք ոչ-ոքի խաղացինք «Ռեալի» հետ, հյուրընկալվելիս պետք է հաղթեինք ՊՍԺ-ին, որտեղ չկարողացանք իրացնել 11-մետրանոցը, ու ոչ-ոքի խաղացինք «Գալաթասարայի» հետ, ինչի շնորհիվ հայտնվեցինք Եվրոպա լիգայում:
Մենք ունենք ֆուտբոլիստներ, որոնք ունակ են վնասելու ցանկացած թիմի, մենք ուժեղ կազմ ունենք հաղթողի հոգեբանությամբ, բայց, մյուս կողմից, շատ երիտասարդ տղաներ կան` ոչ այնքան մեծ փորձով:
Հուսով ենք` կկարողանանք տնային լավ խաղ անցկացնել ու տխրեցնել նրանց: Եթե նրանք կարողանան գոլ խփել հյուրընկալվելիս, մեզ համար ավելի դժվար կլինի:
Ես պարզապես պետք է անեմ իմ աշխատանքը: Ես չեմ, որ պատրաստվում եմ ՄՅՈւ-ին դուրս թողնել Եվրոպա լիգայից, բայց ես միայն կարող եմ փորձել խանգարել նրանց գոլ խփել»,- Մինյոլեի խոսքերն է փոխանցում Mirror-ը:
«Բրյուգե» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա փետրվարի 20-ին և կսկսվի Երևանի ժամանակով 21։55-ին։
Totogaming բուքմեյքերական ընկերությունը «Բրյուգեի» հաղթանակը գնահատում է 2,95 գործակցով, ՄՅՈւ-ի հաղթանակը ՝ 2,48, իսկ ոչ ոքին՝ 3,35: