«Բարսելոնան» շարունակում է փնտրել հարձակվող Իսպանիայի առաջնությունից, ում կարող էր ձեռք բերել տրանսֆերային պատուհանի սահմաններից դուրս:
Ըստ Marca-ի տեղեկությունների, «Լևանտեի» հարձակվող Ռոջեր Մարտին հայտնվել է կատալոնական ակումբի հետաքրքրությունների ոլորտում: Հաղորդվում է, որ «Բարսելոնան» արդեն կապ է հաստատել խաղացողի շրջապատի հետ:
29-ամյա իսպանացու պայմանագրում նշված է փոխհատուցման գումար՝ 30 միլիոն եվրո, բայց կատալոնացիները չեն ցանկանում օգտագործել այդ հնարավորությունը, այլ «Լևանտեին» խնդրել է բաց թողնել խաղացողին ավելի փոքր գումարով: Այնուամենայնիվ, «Լևանտեի» ղեկավարությունը մտադրություն չունի բաց թողնել խաղացողին: Ավելին, Ռոջերի և ակումբի միջև կնքված պայմանագրում կա մի պայման, որի համաձայն ֆուտբոլիստի աշխատավարձը կավելանա, եթե նրա համար առաջարկվեն ավելի քան 12 միլիոն եվրո: